ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծն ընդունվեց կառավարությունում |shantnews.am|

shantnews.am:  Կառավարությունն այսօր հավանություն տվեց օրենքի նախագծի, որով սահմանվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի սխեման։ Այն լինելու է կամավոր և գործելու է մինչև հունվարի 1-ը։

Նախագծի համաձայն՝ ՍԴ այն անդամները, որոնք ինքնուրույն, կամավորության սկզբունքով թոշակի կանցնեն մինչև 2020 թվականի սկիզբը, կկարողանան ստանալ նույնքան կենսաթոշակ և հավելավճարներ, որքան աշխատավարձ և հավելավճարներ ստանում են հիմա։

Արդարադատության նախարարը կառավարությանը հայտնեց, որ իրենք հատկապես շեշտը դնում են կամավորության վրա, քանի որ Լեհաստանում և Հունգարիայում նույնպիսի մեխանիզմ ներդրվել է պարտադրանքով, ինչը արժանացել է քննադատության։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով