Աշխարհը մոտեցել է վտանգավոր սահմանագծին. Լավրով |tert.am|

tert.am: Սառը պատերազմից ի վեր աշխարհը գուցե հասել է ավելի վտանգավոր գծի, իրավիճակը սրվում է ԱՄՆ-ի և իր դաշնակիցների՝ դիվանագիտությունից հրաժարվելով: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Այն նվիրված է «կազմակերպության կանոնադրության սկզբունքների պաշտպանության միջոցով արդյունավետ բազմակողմանիությանը»։

«Կրկին, ինչպես Սառը պատերազմի տարիներին, մենք մոտեցանք վտանգավոր, և գուցե նույնիսկ ավելի վտանգավոր գծի:Իրավիճակը սրվում է բազմակողմանիության նկատմամբ հավատի կորստով, երբ Արևմուտքի ֆինանսատնտեսական ագրեսիան ոչնչացնում է համաշարհայնեցման առավելությունները, երբ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները հրաժարվում են դիվանագիտությունից ու պահանջում հարաբերությունները «ռազմի դաշտում» պարզել: Այս ամենը ՄԱԿ-ի պատերի ներսում է, որn ստեղծվել է պատերազմի սարսափները կանխելու համար»,- ասել է նախարարը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը կոչ է արել պահպանել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները և հարմարեցնել համաշխարհային կազմակերպությունը «միջազգային հարաբերությունների բազմաբևեռ ճարտարապետության ձևավորման առարկայական միտումներին»։

Նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պետք է ընդգրկվեն Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ավելի շատ երկրներ, իսկ այժմ այնտեղ նկատվում է «Արևմուտքի գերներկայացվածությունը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն