Բրիտանիան սկսում է Սուդանից տարհանել իր քաղաքացիներին |azatutyun.am|

azatutyun.am: Մի շարք երկրներ փորձում են Սուդանից տարհանել իրենց քաղաքացիներին՝ օգտվելով 72 ժամով հայտարարված հրադադարի հնարավորությունից։

Լոնդոնը հայտարարել է, որ Բրիտանիայի քաղաքացիների տարհանումը կազմակերպվում է Սուդանի մայրաքաղաք Խարտումից դուրս գտնվող օդանավակայանից՝ առաջնահերթությունը տրվում է երեխաներին, կանանց, ծերերին ու առողջական խնդիրներ ունեցող մարդկանց։

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել, որտեղ Կիպրոսի ավիաբազայից ռազմական օդանավով զինվորականներ են մեկնում Սուդան Բրիտանիայի քաղաքացիների տարհանումը ապահովելու համար։

Սուդանում մոտավորապես 4 հազար Բրիտանիայի քաղաքացի կա։ Անցած շաբաթ օրը զինվորականների օգնությամբ դուրս էին բերվել դեսպանատան աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները։ Կառավարությունը քննադատվել էր Սուդանում մնացած բիտանացիներին պատշաճ օգնություն չցուցաբերելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով