Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց շարունակում ենք հուսալ, որ կլինի ճանաչում․ Արգենտինայի պաշտպանության նախարար |armenpress.am|

armenpress.am: Արգենտինայի պաշտպանության նախարար Խորխե Տայանան նշում է՝ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց շարունակում են հուսալ, որ կլինի ճանաչում, հիշողություն և հանդուրժողականություն ժողովուրդների միջև։ Արգենտինայի պաշտպանության նախարարն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Մեր երկիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2006 թվականին՝ դառնալով առաջին երկրներից մեկը, որը գնացել է այդ քայլին։ Ցեղասպանությունից 100 տարի անց մենք շարունակում ենք հուսալ, որ կլինի ճանաչում, հիշողություն և հանդուրժողականություն ժողովուրդների միջև»,- գրել է Տայանան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև