shantnews.am: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Սիրիայի հյուսիսային Ղամիշլի քաղաքի հայ կաթոլիկ հոգևորականների սպանության կապակցությամբ: Ըստ հայտարարության՝ սպանությունը տեղի է ունեցել այն գոտում, որը վերահսկում են քրդական ուժերը:
Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց էր տվել Էրդողանին քրիստոնյաների դեմ հարձակումների, մասնավորապես հայ հոգևորականների սպանության մասին:
Էրդողանը ընդհանրական պատասխան էր տվել և նշել, որ կվերակառուցի Սիրիայի հյուսիսում քրիստոնյաների ավերված եկեղեցիները և մյուս սրբավայրերը: