Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը խաթարում է առանց այն էլ անվստահության առկա մթնոլորտը. Կատրին Կոլոնա |aysor.am|

aysor.am: Ադրբեջանը պետք է կատարի Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը,  Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։

«Դատապարտում ենք դատարանի որոշման չկատարումը։ Դատարանը իր վճիռն է կայացրել, շատ կարևոր է հարգել այդ վճիռը, որովհետև նախ՝ դա է իրավական իրականությունը, և որովհետև չկատարելը նաև խաթարում է առանց այն էլ անվստահության առկա մթնոլորտը», – ասել է նախարարը։

Խոսելով ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումների մասին՝ Կոլոնան նշել է, որ Ֆրանսիան դատապարտում է նմանատիպ միակողմանի քայլերը։

«Ես դա ասում եմ այստեղ, ես դա հանրայնորեն ասել եմ նաև երեկ Բաքվում։ Դատապարտում ենք միակողմանի քայլերը», – ընդգծել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն