Սուդանում գտնվող ՀՀ յոթ քաղաքացի տեղափոխվել է Եգիպտոս

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Սուդանում գտնվող Հայաստանի Հանրապետության յոթ քաղաքացիները այժմ գտնվում են Կահիրեում։ Նրանք կժամանեն Հայաստան։ 

Սուդանում իշխանության համար սաստիկ մարտեր են ընթանում երկու զինված կողմերի՝ երկրի դե ֆակտո ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուհրանի, ով ղեկավարում է երկրի զինված ուժերը և նրա տեղակալ, գեներալ Մոհամեդ Համդան Դագալոյի միջև, ով ղեկավարում է Արագ աջակցության ուժերը (Rapid Support Forces (RSF)։ 

Նախկինում դաշնակից երկու կողմերը 2021 թվականին ռազմական հեղաշրջման արդյունքում գրավել էին իշխանությունը։ Սակայն նրանց միջև հետագայում տարաձայնություններ էին առաջացել՝ կապված զինված ուժերում RSF-ի ներգրավման հետ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն