Գուտերիշը Սուդան է ուղարկել իր՝ հումանիտար հարցերով տեղակալին |shantnews.am|

shantnews.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Սուդան է ուղարկել հումանիտար հարցերով իր տեղակալ Մարտին Գրիֆիթսին։ Այս մասին ապրիլի 30-ին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Սուդանում արագորեն վատթարացող հումանիտար ճգնաժամի լույսի ներքո, գլխավոր քարտուղարը շտապ օգնության համակարգող և մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսին անհապաղ ուղարկում է տարածաշրջան»,- ասել է Դյուժարիկը:

Նա նշել է, որ տեղի ունեցողի մասշտաբներն ու արագությունը աննախադեպ են Սուդանի համար։ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Սուդանի և ամբողջ տարածաշրջանի բոլոր բնակիչների համար երկարաժամկետ հետևանքների վերաբերյալ:

Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ը կոչ է անում հակամարտող բոլոր կողմերին պաշտպանելու խաղաղ բնակիչներին և ենթակառուցվածքները, ապահովելու մարտերից փախչող խաղաղ բնակիչների անվտանգ անցումը, պաշտպանելու մարդասիրական խմբերին ու նրանց ունեցվածքը և նպաստելու աջակցության գործողություններին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով