Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների միջև համագործակցության հեռանկարները

Մայիսի 2-ին Կիպրոսում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը: Քննարկվել են երկու խորհրդարանների միջև համագործակցության հեռանկարները: Կիպրոսի գործընկերները պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս աջակցել Հայաստանի Հանրապետությանը տարբեր միջխորհրդարանական հարթակներում:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` որպես հանձնաժողովի նախագահ, հրավիրել է Կիպրոսի գործընկերներին այցելել Հայաստան և հանձնաժողովի հաջորդ նիստը կազմակերպել Երևանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով