Մհեր Գրիգորյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը նշել է հայ-բրազիլական երկկողմ համագործակցության զարգացման չիրացված ներուժի մասին, ընդգծել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստանում մի շարք ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով