armenpress.am: Աշխարհի տարբեր մասերից մարկանց բազմություն է հավաքվել Լոնդոնում, որտեղ մայիսի 6-ին տեղի է ունենալու Չարլզ 3-րդի թագադրման արարողությունը:
Reuters-ը հայտնում է, որ սա լինելու է վերջին 7 տասնամյակների ընթացքում Մեծ Բրիտանիայի ամենամեծ հանդիսավոր միջոցառումը:
Չարլզը 3-րդ հաջորդում է իր մորը՝ Եղիսաբեթ թագուհուն: Թագուհին մահացել է 2022 թվականի սեպտեմբերին:
74 –ամյա թագաժառանգը կդառնա Մեծ Բրիտանիայի ամենատարեց միապետը, ում գլխին կդնեն Սուրբ Էդվարդի՝ 360 տարեկան թագը:
Նրա երկրորդ կինը՝ 75-ամյա Կամիլան, արարողության ժամանակ թագադրվելու է թագուհի:
Թագադրման արարողությանը հրավիրված են ավելի քան 2 հազար հյուրեր՝ գրեթե բոլոր երկրներից:
Նշենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նույնպես հրավիրված է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։