Թուրքիայում ձերբակալման որոշում է կայացվել 133 անձի վերաբերյալ |aysor.am|

aysor.am: Թուրքիայում շարունակվում են պետական և մասնավոր ոլորտները գյուլենականներից մաքրելուն ուղղված գործողությունները:

FETÖ-ի դեմ ընթացող հետաքննության շրջանակում, Իզմիրի դատախազությունը երկրի 44 գավառներում 133 անձի ձերբակալության թույլտվություն է տվել: Նրանցից 82-ը գործող զինծառայող է:

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈՒ մի խումբ զինվորներ և սպաներ նախաձեռնել էին պետական հեղաշրջման փորձ: Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Ստամբուլում և Անկարայում, զոհվել էր 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազարը վիրավորվել էր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն