Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ Աշոտ Փաշինյանին առեւանգելու փորձի կասկածանքով կարմիրբերետավորները ձերբակալել են զոհված զինծառայողների ծնողների՝ տեղափոխելով նրանց Շենգավիթի ոստիկանական բաժին․ «Խայտառակ ձեւով են տարել, ավելի վատ, քան Եռաբլուրի կադրերը, որ տեսել էիք»,- նշել է նա` հավելելով, որ մի քանի այլ ծնողների հետ շտապում են այնտեղ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակն» էր գրել, որ 15:00-ի սահմաններում Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել: Ավելի ուշ ոստիկանությունից հաստատեդցին՝ հաղորդում է ստացվել վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին իր տան մերձակայքից առևանգելու փորձի մասին։
Հայկական ժամանակը» գրել էր, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամներն են ստիպել, որ Աշոտ Փաշինյանը նստի իրենց մեքենան։ Լրատվամիջոցի պնդմամբ այդ ՀԿ անդամ է նաև Գարիկ Գալեյանը, որը ևս մասնակցել է Աշոտ Փաշինյանի «առևանգման փորձին»:
Իսկ, ըստ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի, «զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը մոտեցել է Աշոտ Փաշինյանի, ասել՝ նստիր մեքենաս, գնանք «Եռաբլուր», տանենք, տես՝ ինչ են արել հերն ու մերդ։ Ոչ մի բռնություն չի եղել, ինքը հանգիստ բացել է դուռը եւ նստել»։