Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Պուտինը շնորհավորել է Էրդողանին նախագահ վերընտրվելու կապակցությամբ և ընդգծել է նրա մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման գործում:

Էրդողանն, իր հերթին, հաստատել է Ռուսաստանի հետ համագործակցելու Թուրքիայի ցանկությունը:

Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև