Վթարավտանգ դարձած կամրջի փոխարեն կկառուցվի նոր կամուրջ. Ճանապարհային դեպարտամենտ

Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400 հատվածում (Արամավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ) գտնվող կամուրջն ամբողջովին կազմատվել է. վթարավտանգ դարձած կամրջի փոխարեն կկառուցվի նոր կամուրջ։ Կտեղեդրվեն կամրջի հիմքերը, այնուհետև՝ երկաթբետոնե սալերը, կկատարվեն նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Կամուրջը կառուցում է «Կամուրջշին» ՓԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։

Տրանսպորտային օբյեկտը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Կնորոգվի նաև կազմատված և նոր կառուցվող տրանսպորտային օբյեկտը շրջանցող զուգահեռ կամուրջը, որտեղով այս պահին ապահովվում է երթևեկությունը։ Հիշեցնենք, որ շրջանցիկ կամրջով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 7 տոննա է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով