Քննարկվել է Արցախի էներգետիկ անվտանգությանն առնչվող խնդիրների ու դրանց լուծման ուղիների շուրջ ծրագիրը

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ։ Այս մասին հայտնել է պետնախարարն իր ֆեյսբուքյան էջում։

«Հերթական խորհրդակցության ընթացքում տարբեր ոլորտների պատասխանատուների և մասնագետների հետ քննարկվել է Արցախի էներգետիկ անվտանգությանն առնչվող խնդիրների ու դրանց լուծման ուղիների շուրջ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված ծրագիրը: Այն արժանացել է հավանության, որից հետո իմ կողմից պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ»,- գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն