ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել տիեզերքում սպառազինությունների մրցավազքի դեմ |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներն այսօր Մինսկում կայացած նիստում հայտարարություն են ընդունել տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը։

Նախարարները նաև հայտարարություն են ընդունել Աֆղանստանում ստեղծված իրադրության վերաբերյալ։

ՀԱՊԿ-ի երկրների արտգործնախարարները նիստի ընթացքում քննարկել են «Միասին դեպի խաղաղություն» մեդալի հիմնման, կազմակերպության բյուջեի փոփոխման, ՀԱՊԿ-ի քարտուղարությունում քվոտային պաշտոնների բաշխման մասին որոշումների նախագծերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն