Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը պայմանավորվել են համագործակցել «տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար» |armtimes.com|

armtimes.com: Լոնդոնում Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլիին։

Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ «Թվիթեր»-ի էջում։

«Կողմերը ընդգծել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև բարեկամական հարաբերությունները և քննարկել դրանք ընդլայնելու համատեղ քայլերը։ Ընդգծվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված համագործակցության հետագա ամրապնդումը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն