factor.am: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ ջերմ ընդունելության համար։
«Շնորհակալություն եմ հայտնում զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին իր ջերմ ընդունելության և սրտաբաց զրույցի համար։ Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ոգով մենք շարունակեցինք քննարկումները Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցության նախագծերի շուրջ»,- գրել է Պապիկյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ից աշխատանքային այցով Փարիզում էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։