ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության պայմանագիրը հասանելիության շրջանակում է․ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար|factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլևերլին կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է։

Քլևերլին թվիթերյան իր միկրոբլոգում արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի գրառմանը նախարարների հանդիպման վերաբերյալ։ Նա շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ Ուկրաինային ցուցաբերած հումանիտար աջակցության համար։

«Մեծ Բրիտանիան աջակցում է Հարավային Կովկասում բարգավաճմանը, խաղաղությանը և անվտանգությանը: Հայաստանի հետ պատմական խաղաղության պայմանագիրը հասանելիության սահմաններում է»,- գրել է նա։

Հավելենք, որ նախօրեին Քլևերլին և Բայրամովը հանդիպում են անցկացրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով