Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար․ Բելառուսի նախագահի մամուլի ծառայություն

Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից։

«Այս պահին կա «Վագներ»-ի հետ իրավիճակի հանգուցալուծման ընդունելի տարբերակի նախագիծ՝  նրա մարտիկների անվտանգության երաշխիքների ապահովմամբ», – ասված է ծառայության հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով