Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում |tert.am|

tert.am: Երևանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են արվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ինչպես հայտնեց Ավինյանը, Երևանի քաղաքապետի նոր մամուլի քարտուղար է նշանակվել Հայկ Կոստանյանը։

Բացի այդ, Լևոն Առաքելյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով