«Ծիծեռնակաբերդի խճուղում երթևեկությունը վերականգնվելու է, երկու շաբաթ հետո ասելու ենք՝ երբ»․ Ավինյան |hetq.am|

hetq.am: Երկու շաբաթ հետո Երևանի քաղաքապետարանը պետք է հայտնի, թե Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում երբ է վերականգնվելու երթևեկության երկրորդ շարքը։ Այսպիսի հանձնարարական տվեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա նիստի ընթացքում։

Երևանի մյուս փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը հայտնեց, որ ճարտարապետական և քաղաքաշինական վարչությունում համապատասխան դիմում կա, որով այդ տարածքում կառուցապատում իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը դիմել է հողօգտագործման թույլտվությունների համար, որի հիման վրա կազմվել է քաղաքապետի որոշման նախագիծ

«Դա քննարկման փուլում է։ Մենք, ըստ էության, գործընթացն ավարտել ենք, վերջնական համաձայնություների հասնելուց հետո շինհրապարակում կհանդիպենք շինարարների հետ և կմեկնարկենք աշխատանքները»,- ասաց Մաչյանը։

Ավինյանն արձագանքելով՝ նշեց, որ երևանցիներին հետաքրքրում է, թե երբ է վերականգնվելու երթևեկության երկրորդ գիծը, և չի հետաքրքրում քաղաքային իշխանությունների և կառուցապատողի միջև բանակցությունները։

«Ուզում եմ հստակ շեշտել, որ խճուղու մեկ գիծը վերականգնվելու է և ձևավորվելու է խճուղուն զուգահեռ ևս մեկ ճանապարհ, որը սպասարկելու է այդ հատվածում կառուցված շենքերին, այսինքն՝ կառուցելու ենք ևս երեք գիծ»,- պատասխանեց Մաչյանը։

«Խճուղում մեկ գիծը վերականգնվելու է, երկու շաբաթ հետո ասելու ենք՝ երբ»,- եզրափակեց Տիգրան Ավինայնը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով