Հայտնի է Ադրբեջանում հայ ռազմագերիների գործով հաջորդ դատական ​​նիստի օրը |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանում հայ ռազմագերիներ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 5-ին:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ ռազմագերիներն այսօր կանգնել են Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանի առջև: Նրանց կեղծ մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական խախտման» և այդ երկրի տարածքում իբր «ահաբեկչական գործողության ծրագրման» համար:

Հետաքրքրական է, որ հայ 2 ռազմագերիների գործով կան կեղծ «տուժածեր». գործով տուժող է ճանաչվել 4 ադրբեջանցի՝ Էլթուն Սարքարլին, Ռզա Ալլահվերդիևը, Ասիֆ Բաբաշովը և Իբրահիմ Շիխլարովը, որոնք ոչ թե տուժողներ են, այլ իրականում զենքի սպառնալիքով առևանգել են 2 հայ զինծառայողներին:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն