ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքից հանվեցին ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, սահմանվեց, որ առաջին անգամ զենք ձեռք բերելու համար քննությունները կանցկացվեն ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:

Նախագծին կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 11։

Ձեռնպահ են քվեարկել դահլիճում ներկա ընդդիմադիր պատգամավորները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն