news.am: Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր՝ հուլիսի 17-ին, ակցիա է կազմակերպվել՝ հաջակցություն Արցախի: Ակցիայի մասնակիցները պահանջում են բացել Լաչինի ճանապարհը: Նրանց ձեռքին կան պաստառներ. «Բացեք կյանքի ճանապարհը», «Մենք Արցախն ենք»:
Ակցիայի մասնակիցները այստեղից կշարժվեն նաեւ դեպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն:
Նշենք, որ Արցախի պետնախարար Գուգեն Ներսիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում. «Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։ Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը և մասնակից դառնալ նախատեսված միջոցառումներին,-գրել էր նա: