«Տան առեւտուր՝ Արցախի համար»․ հարկավոր է ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տանել անհրաժեշտ իրեր՝ Արցախ ուղարկելու համար

«Բացում» նախաձեռնության շրջանակում քաղաքացիները սկսել են պարենի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների հավաքագրման գործընթաց ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի մոտ։ Նրանք դիմում են ՄԱԿ-ին՝ այդ բեռները կազմակերպության դրոշի ներքո Արցախ տեղափոխելու համար։

Քաղաքացիներն ակնկալում են այս շարժումով լուծել Արցախում օրհասական հումանիտար խնդիրը, կյանքի կոչել դե յուրե միջազգային կարգավիճակ ստացած` Լաչինի (Բերձորի) միջանցքի դերը ու նշանակությունը, Հաագայի միջազգային դատարանի որոշման կայացումը, իսկ հոգեբանական տեսանկյունից այս ակցիայով քաղաքացիները բարձրացնում են արցախցու դիմադրողականությունը և տալիս այլընտրանքի հնարավորություն՝ Ակնայում կանգնած այսպես կոչված «հումանիտար օգնությանը»:

Իսկ ֆեյսբուքյան հարթակում #ՏանԱռևտուրԱրցախիՀամար, #ArtsakhFoodPorgramme հեշթեգերով չելենջ է սկսվել․ օգտատերերն իրար մարտահրավեր են նետում անհրաժեշտ իրերը գնելու եւ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տանելու, ակցիային միանալու համար։

Ստորեւ ներկայացնում ենք այն ապրանքների ցանկը, որոնք անհրաժեշտ է տանել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։

Մանկական սնունդ (պիտանելիության ժամկետը 1-2 ամսից ավելին)

– մանկական սնունդ՝ փակ փաթեթավորմամբ (մրգային, մսային, բանջարեղենային),

– մանկական պյուրե՝ պլաստիկե փաթեթավորմամբ (կափարիչով),

– մանկական շիլա՝ պողպատյա փակ տարաներով,

– սալիկներ (պոպոք, չոր հատապտղային, հացահատիկ),

– հյութ (ստվարաթղթե փակ փաթեթավորմամբ),

– կաթնային շիճուկներ մանկահասակ երեխաների համար (0 ամսականից 1,5 տարեկան),

– հեմատոգեն,

– մանկական կերակրման համար նախատեսված շշեր։

Մեծահասակների համար

– արագ պատրաստման լապշա, ապուր,

– Հերկուլես, մյուսլի,

– չորահացեր, հացաբլիթներ, պեչենի,

– դիաբետիկ չորահացեր,

– նպարեղեն (ձավար, մակարոն…),

– կաթի փոշի,

– կարտոֆիլի փոշի,

– ձվի փոշի,

– ձեթ,

– կարագ (տարայով),

– կերակրի յուղ,

– պողպատյա տարաներով կոնսերվներ,

– ջեմ, սոուսներ, պահածոներ,

– շաքարավազ,

– սուրճ,

– չրեղեն։

Հիգիենայի պարագաներ

– ատամի մածուկ/խոզանակ,

– օճառ, հեղուկ օճառ,

– լոգանքի գել/շամպուն,

– զուգարանի թուղթ,

– թաց և չոր անձեռնոցիկներ,

– տնտեսական օճառ,

– լվացքի փոշի,

– բամբակ/բամբակյա սկավառակներ,

– կանացի միջադիրներ, տամպոններ,

– հետծննդաբերական հիգիենիայի պարագաներ,

– ձեռքերի ախտազերծման հակասեպտիկ միջոցներ,

– սափրման ածելիներ,

– սոդա,

– լվացքի փոշի,

– ականջի փայտիկներ։

Երեխաների խնամքի պարագաներ

– տակդիրներ,

– թաց անձեռոցիկներ,

– մանկական օճառ,

– պրիսիպկա,

– լոգանքի գել,

– կրեմներ։

ՄԱԿ-ի գրասենյակի հասցեն է Երեւան, Պետրոս Ադամյան 14։

Լուսանկարը՝ ակցիայի մասնակից Նարեկ Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով