Հայաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգային հարցերը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 25-ին կմեկնի Մոսկվա։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

«Կայանալու է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարարի և եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախարարների հետ:  Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման մասին ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով