Վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին Սյունիքում էր, որտեղ տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացավ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ժամանել են Կոռնիձոր: Նրանց ուղեկցում է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Արդեն երկրորդ օրն է, որ 400 տոննա հումանիտար բեռով 19 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում եւ սպասում են ռուսական խաղաղապահների ու ադրբեջանական կողմի արձագանքին, որ մուտք գործեն շրջափակված Արցախ:

Հիշեցնենք նաեւ, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանքը չէ։

ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն