armeniasputnik.am: Կիևը այսօր վաղ առավոտյան փորձել է երեք անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնել Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Հուլիսի 30-ի առավոտյան կանխվել է Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերով Մոսկվա քաղաքի օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակման փորձը։ Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի տարածքում հակաօդային պաշտպանության միջոցներով օդում ոչնչացվել է ուկրաինական մեկ ԱԹՍ։ Եվս երկու անօդաչու սարք ճնշվել են ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներով և, կորցնելով կառավարումը, վթարի են ենթարկվել Մոսկվա-Սիթիի ոչ բնակելի շենքերի համալիրի տարածքում», – ասել են ՊՆ-ից ։