Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնում է․
«Ամսի 1-ին պետք է տեղի ունենար հանդիպում՝ Բաքվի և Արցախի ՀԿ-ների միջև՝ նախնական Սոֆիայում, հետո ՌԴ-ն այդ ամենը իմանալով՝ խաղի մեջ մտավ, առաջ անցավ և ամսի 25-ին հանդիպում կազմակերպեց Լավրովը, որի ընթացքում նա մեզ ազգային փոքրամասնություն կոչեց, և դա ցույց տվեց ՌԴ իշխանության այսօրվա քաղաքականությունը։
Այդ ֆոնին ԱՄՆ-ի և Եվրոպայի միջնորդությամբ ֆորմատը փոխվեց, և ամսի 1-ին՝ վաղը, Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, սակայն երեկ չէ առաջին օր Ադրբեջանը հրաժարվել է այդ հանդիպումից առանց պատճառաբանության»։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտնել էր, որ տեղեկություններ չունի այն լուրերի մասին, թե «առաջիկա օրերին ԱՄՆ միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն»: