Դավիթ Բաբայանը տեղեկություններ չունի այն լուրերի մասին, թե «առաջիկա օրերին եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն կայանա» |tert.am|
13:01 - 31 հուլիսի, 2023

Դավիթ Բաբայանը տեղեկություններ չունի այն լուրերի մասին, թե «առաջիկա օրերին եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն կայանա» |tert.am|

tert.am: Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը տեղեկություններ չունի, թե առաջիկա օրերին ԱՄՆ-ի միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը:

Այդուհանդերձ, նա Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե չի կարծում, որ հնարավոր է՝ առաջիկայում Ստեփանակերտ- Բաքու երկխոսություն կայանա։

Ըստ Բաբայանի՝ խնդիրը միջնորդությունը չէ, այլ այն, թե ինչի մասին պետք է բանակցեն ադրբեջանական կողմի հետ։

Արցախի նախկին արտգործնախարարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրենք ընդհանրապես դեմ չեն հանդիպումներին, եթե պահպանվի համապատասխան ձևաչափը, սակայն այն Ադրբեջանը չի պահպանում:

«Բանակցությունների վերաբերյալ Բաքվի և Սեփանակերտի պատկերացումներն իրարամերժ են։ Ադրբեջանի պայմաններն էլ հայտնի են, այն է, որ Արցախը պետք է կապիտուլյացիայի ենթարկվի, ապամոնտաժի իր բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝ բանակը, և չգիտեմ ինչ դառնա Ադրբեջանի կազմում: Սա մեզ համար ընդունելի չէ: Եթե բանակցում ենք իսկապես հակամարտության կարգավորման վերաբերյալ, դա այլ խնդիր է, բայց մենք ունենք իրարամերժ մոտեցումներ: Խնդիրը սա է: Հումանիտար հարցերի՝ գերիների, անհետ կորածների, էլեկտրաէներգայի, գազի և այլ հարցերի շուրջ կարող ենք հենց տեղում էլ խոսել։ Այս ամենը, սակայն, փակված հարց է՝ հաշվի առնելով հատկապես այս երկու օրերին կատարված իրադարձությունները»,- մատնանշեց Արցախի նախագահի խորհրդականը։

Հիշեցնենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ի միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել