2023-08-03-5e18e8f3-67d9-4b3e-a562-c7b5fc96dfc3.jpeg

ԱԹՍ-ների 8-րդ անընդմեջ գրոհը Կիևի վրա |factor.am|

factor.am: Այս գիշեր Կիևում ուկրաինական հակաօդային պաշտպանությունը կործանել է մայրաքաղաք թռչող շուրջ մեկուկես տասնյակ անօդաչու թռչող սարք, առավոտյան հայտարարել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավարը։

«Շահեդների ութերորդ անընդմեջ հարձակումը Կիևի վրա. և կրկին, ինչպես երեկ, հարձակումը զանգվածային է։ Հակաօդային պաշտպանության ուժերը և միջոցները հայտնաբերել և ոչնչացրել են Կիևին մոտեցող գրեթե մեկուկես տասնյակ օդային թիրախներ», – ասված է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի հայտարարության մեջ:

Պոպկոն հայտարարել է, որ Կիևում, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և ավերածություններ չկան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն