Ինչու ՌԴ խաղաղապահները չեն ապահովում ուղարկված հումանիտար օգնության մուտքը ԼՂ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը․ Փաշինյան

Ադրբեջանի նախագահի հայտարարությունից հետո, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ինչու նրանք չեն ապահովում ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար օգնության մուտքը ԼՂ, եթե Ադրբեջանւ պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը։ Կարծում եմ՝ այս հարցի պարզաբանումը կարեւոր է, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար»,- ասաց Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը Եվրոնյուզին տված հարցազրույցում, ներկայացնելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, պնդել էր, թե Լաչինի միջանցքը փակ չէ։ Լրագրողի հարցին, թե արդյոք երբեւէ փակ չի եղել, Ալիեւը պատասխանել էր՝ «Ոչ, երբեւէ»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն