Անպատժելիությունը կանաչ լույս է վառում նոր ոճրագործությունների համար. Կոստանյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Ալիևի հայտարարությանն իր քաղաքական կյանքի առաքելության մասին:

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական կյանքի առաքելությունն էր…», հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր ոճրագործությունների համար։

Միջազգային համայնքը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ կանխելու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում»,- գրել է Կոստանյանը:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը Եվրոնյուզին տված իր հարցազրույցում պատասխանել էր հարցին, թե որն է եղել իր՝ որպես Ադրբեջանի նախագահի, հիմնական առաքելությունը․ պատերազմում հաղթե՞լը, թե՞ Հայաստանի հետ խաղաղության հասնելը։  «Պատերազմում հաղթելը իմ կյանքի, իմ քաղաքական կյանքի առաքելությունն էր, որը հաջողությամբ ավարտվեց»,- պատասխանել էր Ալիևը՝ նշելով, թե դա թիվ մեկ առաքելությունն էր, որը հաջողությամբ Ադրբեջանը ավարտել է, իսկ հիմա խոսում է խաղաղության մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն