Հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը արգելվել էր Ակվատեկում․ քաղաքացին ուղղել է իր գրառումը

Ոչ թե «Ջրաշխարհում», այլ «Ակվատեկում» է արգելվել Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը։ Լուրը տարածած քաղաքացին ուղղել է իր գրառումը՝ նշելով՝ չի իմացել, որ դրանք տարբեր են։ 

Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել այն մասին, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն արգելվել է՝ պատճառաբանելով, որ «կխանգարեն մյուսների հանգիստը»։ 

Ավելի ուշ ՄԻՊ-ը հայտնեց, որ Պաշտպանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար:

Նշենք նաև, որ մինչ քաղաքացու՝ գրառումը ուղղելը, «Ջրաշխարհը» դեպքի վերաբերյալ պարզաբանում էր տարածել։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով