Հայկ Մարությանը մասնակցելու է Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին

Հայկ Մարությանը մասնակցելու է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին հայտնել է Մարությանը իր ֆեյսբուքյան էջում։

«Ես հայտարարում եմ, որ իմ թիմի հետ միասին մասնակցելու ենք Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Մեր թիմը չունի մեծ գումարներ, սեփական օլիգարխներ, լրատվամիջոցներ, վարչական լծակներ։ Մեր միակ հարստությունը դուք եք, երևանցինե՛ր։ Մենք համոզված ենք, որ մեր քաղաքի բախտը չեն կարող որոշել ինչ-որ անհասկանալի և պատահական մարդիկ, միակ որոշողը դուք եք»,- հայտնել է նա։

Մարությանը գլխավորելու է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով