Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը շնորհավորել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահին |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորական ուղերձ է հղել Սիրայի խորհրդարանի պատգամավոր, Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանը:  Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմապէս կը շնորհաւորեմ Ձեր ընտրութիւնը Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահի պաշտօնին:

Արցախի ճակատագրական այս օրերուն, Ձերի վստահուած այս պատասխանատուութիւնը եւ յանձնառութիւնը ծանր է: Բայց կը հաւատամ, որ դուք ձեռնհասօրէն կրնաք կատարել, յանուն Արցախի ինքնութեան պահպանման եւ գոյատեւման:

Ձեր ճանապարհը թէեւ փշոտ է, բայց աննկուն կամքով ու հաստատ հաւատքով պիտի յաղթահարէք ամէն խոչընդոտները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն