Սիրիայի արևելքում 20-ից ավելի զինծառայող է զոհվել ԻՊ-ի զինյալների հարձակման հետևանքով |armenpress.am|

armenpress.am: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Սիրիայի կառավարական զորքերի զինծառայողների վրա երկրի արևելքում գտնվող Դեյր էզ Զորի նահանգում։ Հարձակման հետևանքով զոհվել է 23 մարդ։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Sky News Arabia հեռուստաալիքի՝ հարձակման է ենթարկվել զինվորականների տեղափոխող ավտոբուսը։ Հեռուստաալիքի պնդմամբ՝ ևս մի քանի զինվորական վիրավորվել է. նրանց թիվը չի հստակեցվում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով