aravot.am: Այսօր «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը Բերձորի միջանցքի բացման եւ հումանիտար բեռների տեղափոխման նպատակով ՄԱԿ-ի գրասենյակին դիմում-նամակ հանձնեց՝ հստակ ժամկետների ներկայացման պահանջով:
Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը նախ ընթերցեց դիմում-նամակը, որտեղ մասնավորապես ասված է, որ գնահատում են ՄԱԿ-ի ջանքերը, որով փորձ է արվում կանգնեցնել Ադրբեջանի կողմից անմարդկային շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ խնդրում են միջամտել բեռների տեղափոխման համար:
«Ավտոշարասյունը Կոռնիձորի սահմանային հսկողության կետում հույս է ներշնչում, որ իրավիճակի վրա ազդելու ձեր կարողությունները մեծանում են եւ որ մարդիկ Արցախում վերջապես լսելի են ՄԱԿ-ի կողմից: ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար պարոն Նիլս Սքոթի հետ իր հրավերով հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք մեր ակնկալիքները ՄԱԿ-ից, լսել նրա նկատառումները կազմակերպության ձեռնարկած գործողությունների մասին եւ փոխանակել մտքեր հետագա քայլերի վերաբերյալ՝ կանխելու սովը, համաճարակը, մարդկանց առողջության ու կյանքերի խեղումն Արցախում: Համաձայն մեր պայմանավորվածության, այս նամակի հետ ձեզ ենք փոխանցում Արցախի բնակիչների հետ հավաքած փաստերի երկրորդ փաթեթը, որը ներառում է անձնական փաստաթղթեր, պատմություններ եւ այլ տեսաձայնային նյութեր, որոնք ցույց են տալիս շրջափակման ողբերգական հետեւանքները 120 հազար մարդկանց կյանքերի վրա՝ ներառյալ ծերեր, երեխաներ եւ այլ խոցելի խմբեր:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում