«Հնարավոր չէ նստել տանը, երբ հայրենիքդ վտանգի մեջ է». ՄԱԿ-ի գրասենյակի առջև հացադուլը շարունակվում է |hetq.am|

hetq.am: Հուլիսի 17-ից «Կանայք հանուն Արցախի»նախաձեռնության անդամները ամեն օր հացադուլ են անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասեյակի մոտ։ 

Այսօրվա հացադուլի մասանկիցը Լառա Սևումյանն էր։ Լառան արդեն 3-րդ անգամն է հերթափոխում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։

Առավոտյան  8-ից երեկոյան 8-ը ակցիայի մասնակիցները խորհրդանշական հացադուլ են անում՝ այդկերպ իրենց աջակցությունն են հայտնում Արցախում շրջափակման մեջ գտնվող հայրենակիցներին։

Լառան արմատներով Մարտունու շրջանի Շեխեր գյուղից է։ Շեխերը 44-օրյա պատերազմից հետո անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ 

Պատերազմից հետո Լառան ընտանիքի հետ տեղափաոխվել է Հայաստան։ Հարազատների մեծ մասն Արցախում են։ Ասում է՝ վերջին 7-8 ամիսներին «ո՞նց եք» հարցը չի տալիս նրանց։ 

Մի քանի օր առաջ Լառայի հղի ընկերուհին վիժել է թերսնուցման պատճառով։ Երեկ խոսելիս պատմել է նրան, որ վերջին բաժին հնդկաձավարն են եփել ու չգիտի, թե էլ երբ ձավարեղեն գնելու հնարավորություն կլինի։  

Լառան, հարազատների պատմությունները լսելով, չի կարողանում անտարբեր մնալ։ Արցախից դուրս գտնվելով՝ փորձում է իր հնարավորության չափով օգտակար լինել։

«Հնարավոր չէ նստել տանը, երբ հայրենիքդ վտանգի մեջ է։ Մոտենում են կանայք, աղջիկներ, նստում են, հարցնում, թե ինչով օգնեն: ՄԱԿ-ից էլ են դուրս գալիս, այ օրինակ` էսօր գրասենյկաի ղեկավարի պաշտոնակատարն էր դուրս եկել, ասաց, որ քննարկումներ են անում, տեսնենք էլի։ Ամեն ինչ պիտի անենք, որ օգնենք Արցախին»,- ասում է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն