ԼՂ-ում հումանիտար ծանր ճգնաժամի և ամռան շոգ եղանակի պայմաններում մարդիկ բախվում են նաև ջրի սակավության խնդրին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ |tert.am|

tert.am: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ ջրի կենսական կարևորության մասին գրառմանը՝ ընդգծելով, որ այսօր Արցախի հայերը կանգնած են ջրի պակասի խնդրի առաջ։

«Այո՛, ջուրը կյանք է, ոչ մեկը չպետք է անտեսվի։

Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամի և ամռան շոգ եղանակի պայմաններում մարդիկ բախվում են նաև ջրի սակավության խնդրին։ Վառելիքի բացակայության պատճառով պոմպերն աշխատում են իրենց հզորության կեսի չափով։

ՄԱԿ-ը, ՊԳԿ-ն և այլ կազմակերպությունները պետք է համախմբեն ջանքերը՝ բացելու Լաչինի միջանցքը», – գրել է ԱԳՆ խոսնակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն