2023-08-12-c03f39b4-4a53-41de-ab94-669f66cf86c9.jpeg

Կիևը Ղրիմի կամրջին փորձել է հարվածել S-200 զենիթային կառավարվող հրթիռով․ ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Ղրիմի կամրջի վրա Ուկրաինայի հարձակմանը։

«Օգոստոսի 12-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 15։00-ին, Կիևի ռեժիմը նոր փորձ կատարեց ահաբեկչական հարված հասցնել Ղրիմի կամրջին S-200 զենիթային կառավարվող հրթիռով, որը վերածվել էր հարվածային տարբերակի»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«Ուկրաինական հրթիռը հայտնաբերել են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն ու խոցել օդում։  Ավերածություններ ու տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն