factor.am: Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի շրջափակումը, որը շարունակվում է արդեն 8 ամիս, Լեռնային Ղարաբաղում հանգեցնում է մարդասիրական արտակարգ իրավիճակի, տառապանքի ու զրկանքների։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը և հրապարակել Ադրբեջանին ուղղված ՄԱԿ-ի փորձագետների կոչը Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ։
«Նա պետք է անհապաղ կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները և դադարեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների փոխադրման և ազատ տեղաշարժի ճանապարհի արգելափակումը»,- գրել է Ռոթը։