2023-08-13-e65bef52-7a57-44e9-b51f-e70738211f41.jpg

Ադրբեջանը պետք է անհապաղ կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները․ իրավապաշտպան |factor.am|

factor.am: Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի շրջափակումը, որը շարունակվում է արդեն 8  ամիս, Լեռնային Ղարաբաղում հանգեցնում է մարդասիրական արտակարգ իրավիճակի, տառապանքի ու զրկանքների։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը և հրապարակել Ադրբեջանին ուղղված  ՄԱԿ-ի փորձագետների կոչը Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ։

«Նա պետք է անհապաղ կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները և դադարեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների փոխադրման և ազատ տեղաշարժի ճանապարհի արգելափակումը»,- գրել է Ռոթը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն