Աղբահանության խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը 4 ավտոմեքենա է ձեռք բերել |armenpress.am|

armenpress.am: Երևանում աղբահանության խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 4 ավտոմեքենա, որոնք արդեն շահագործվում են:

Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին զեկուցեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Բագրատ Աղաջանյանը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ ենթադրվում է՝ պարկն արդեն իսկ բավարար է աղբահանության խնդիրը ոչ թե մեղմելու կամ կառավարելու, այլ ամբողջական լուծելու համար:

Ավինյանը հավելեց՝ ակնկալում է, որ հաջորդ երկուշաբթի այլևս որևէ ահազանգ չպետք է լինի աղբահանության հետ կապված:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով