Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին

 Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին։

«Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին»,- հայտնել է ԱԳՆ խոսնակը։

Հիղեցնենք, որ օգոստոսի 11-ին ՀՀ-ն դիմել է Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն