Արցախի Հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը հայտնում է, որ Արցախի բնակիչները ավտոբուսով փակել են ՌԴ խաղաղապահ զորախմբի ճանապարհը դեպի Ստեփանակերտի օդանավակայան։ Ակցիայի մասնակիցների որոշմամբ՝ ճանապարհը փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ խաղաղապահները չեն տվել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները։
Օսիպյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է, որ ճանապարհը բաց է բոլոր արցախցիների համար։