2023-08-15-089be903-2cc3-4082-98ab-2a6e77720f0d.jpg

Արցախի բնակիչները ավտոբուսով փակել են ՌԴ խաղաղապահ զորախմբի ճանապարհը դեպի Ստեփանակերտի օդանավակայան

 Արցախի Հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը հայտնում է, որ Արցախի բնակիչները ավտոբուսով փակել են ՌԴ խաղաղապահ զորախմբի ճանապարհը դեպի Ստեփանակերտի օդանավակայան։ Ակցիայի մասնակիցների որոշմամբ՝ ճանապարհը փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ խաղաղապահները չեն տվել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները։ 

 Օսիպյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է, որ ճանապարհը բաց է բոլոր արցախցիների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն