Ապացուցեք, որ գոյություն ունեն մարդու իրավունքներ. բողոքի ակցիա` ՄԱԿ-ի գրասենյակի մոտ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներն ունեն իրավական, քաղաքական, տնտեսական հնարավորություն` ազդելու Ադրբեջանի վրա, որպեսզի Լաչինի միջանցքը` կյանքի ճանապարհը, բացվի։ Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի ժամանակ ասացին «Բացում» նախաձեռնության անդամները։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին ընդառաջ նախաձեռնության անդամները հավաքվել են Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի մոտ` պահանջելու, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները չտապալեն Ադրբեջանից Լաչինի միջանցքը բացելու պահանջով բանաձևը։

«120 հազար մարդ կանգնած են ցեղասպանության եզրին։ Խնդրում ենք` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից պահանջել առավելագույն արդյունք ապահովել, որպեսզի նիստից հետո Ադրբեջանը կասեցնի իր ցեղասպան քաղաքականությունը։ Եթե խոսում եք հումանիզմից, ժողովրդավարությունից, մարդու իրավունքից, բարի եղեք դրա ձևական մասը միայն մի ապահովեք։ Ապահովեք իրավական մասը։ Ապացուցեք, որ գոյություն ունեն մարդու իրավունքներ, որոնք միայն ընտրյալների համար չեն»,– իր խոսքում նշեց ակցիայի մասնակիցը։

Акция протеста перед офисом ООН (16 августа 2023). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2023

Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Լիանա Պետրոսյանը ասաց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի առաջին նիստի ժամանակ Արցախում իրավիճակը այնքան աղետալի չէր, որքան հիմա։

«Երեկ արդեն եղել է սովամահության դեպք։ Սա սարսափելի իրավիճակ է նախանշում։ Եղել է չծնված երեխայի մահվան դեպք, երբ վառելիք բացակայության պատճառով շտապօգնության մեքենան չի կարողացել մոտենալ բուժառուին։ Այս դեպքերը դառնալու են պարբերական, եթե որևէ միջոց չկիրառվի ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ»,- նշեց Պետրոսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն